Բավ է պառակտվել
30-11-2015 10:59

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևային եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։ Մասնավորապես, նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին երեկոյան ժամերին, դեկտեմբերի 2-3-ը սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 2-3-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ արագություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին կնվազի 3-4 աստիճանով: Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին երեկոյան ժամերին, դեկտեմբերի 2-3-ը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ դեկտեմբերի 2-3-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30–ին, դեկտեմբերի 1–2–ը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 8–12 աստիճանի սահմանում, իսկ գիշերային ժամերին` զրոյից ցածր 1 աստիճանից մինչև զրոյից բարձր 2 աստիճանի սահմանում։