Բավ է պառակտվել
26-05-2014 17:49

Արցախում հակառակորդի կրակոցից փոխգնդապետ և զինծառայող են մահացել.ՊՆ

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Ավելի վաղ gisher.news-ն տեղկացրել էր, որ ըստ ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության, հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորվել էր զինծառայող Աշոտ Ալիկի Գրիգորյանը, սակայ այս պահին հաղորդվում է նրա մահվան մասին: