Բավ է պառակտվել
12-03-2014 13:17

5 հազար դոլարը տամ, տարեք տվեք դերասանին. Սամվել Ալեքսանյան


Այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պտգամավոր Սամվել Ալեքսանյանը նշեց, որ պատրաստ է 5 հազար դոլար տրամադրել դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար: Պատգամավոր-գործարարը հորդորելով լրագրողներին ոչ թե իրեն հարցախեղդ անել, այլ մի ավելի օգտակար բան անել.
՛՛Ես էդ փողը տամ, տարեք տվեք այդ դերասանին՛՛,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Կարեն Մկրտչյանը ծանր առողջական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ անհայտ անձինք նրան ծեծի են ենթարկել: Սամվել Ալեքսանյանն էլ ցանկություն է հայտնել նրա հաշվեհամարին փոխանցել 5 հազար դոլար, որովհետև, ինչպես ինքը նշեց ՛՛Կարենը դերասան է ու ես էլ իրան հավանում եմ, որպես դերասան՛՛: Լրագրողների այն դիտարկմանը, թե շատ մարդիկ կան, որ դերասան չեն, բայց օգնության կարիք ունեն, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Հա իրանց էլ ենք օգնում՛՛,-սահմանափակեց նա: