Բավ է պառակտվել
08-10-2014 14:48

Դեպի ՌԴ հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են.Ա. Աթոյան

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը: Վերջինիս հավաստմամբ` այսօր Հայաստանից տարեկան արտահանվում է մոտ 2 հազար տոննա ձկնամթերք, սակայն ռուսական շուկայում առավել մեծ պահանջարկ ունի հայկական իշխանը: «Մինչդեռ իշխանի ներկա ծավալները հազիվ բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Ինչ վերաբերում է թառափի արտահանմանն, ապա այն ավելի փոքր ծավալներով է իրականացվում»,- նշեց Ա. Աթոյանը: Բանախոսի խոսքով` մեր երկրում ձկան սպառումը սարսափելի մակարդակի է: «Աշխարհում տարեկան մեկ անձը միջինը 25 կգ ձուկ է օգտագործում, իսկ Հայաստանում 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ մեկ կիլոգրամ»,-ընդգծեց նա: «Լավ է, որ գոնե այս տարի այդ ցուցանիշը սկսել է աճել: Մեր գնահատականներով, տարեվերջին այն կհասնի մինչեւ 4 կգ-ի»,- հավելեց Աթոյանը: