Բավ է պառակտվել
29-09-2014 11:40

Ռուսաստանում ուժեղ քամուց ու հորդառատ անձրևից տուժել է մոտ 17 հազար մարդ

Ռուսաստանի հարավային երեք շրջաններում ուժեղ քամուց ու հորդառատ անձրևից տուժել է մոտ 17 հազար մարդ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ստեղծվել է բնական աղետների պատճառած վնասները վերացնող հանձնաժողով: Հետևանքների վերացման գործին լծվել է 6 հազար մարդ ու 3 հազար միավոր տեխնիկա: Հիշեցնենք, որ վատ եղանակի պատճառով Ղրիմում, Կրասնոդարում, Ռոստովում առանց էլեկտրաէներգիայի էր մնացել տասը հազար մարդ: