Բավ է պառակտվել
04-02-2015 13:57

Հունվարին հայերն ունեցել են 7, ադրբեջանցիները՝ ավելի քան 30 զոհ. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով 2015թ. հայկական կողմն ունեցել է յոթ, ադրբեջանական կողմը՝ ավելի քան երեսուն զոհ։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ «Հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են, հակառակորդն ավելի շատ կորուստներ է ունենում, սակայն դա չի փոխում Ադրբեջանի քաղաքական ուղեգիծը»,- ասաց Գեղամ Հարությունյանը:  Պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով՝ թեեւ սահմանային միջադեպերը նվազել են, սակայն հայ-ադրբեջանական սահմանին դեռ լարվածություն է նկատվում, անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կշարունակի կանխարգելիչ եւ պատժիչ գործողությունները։