Բավ է պառակտվել
21-07-2016 19:32

Երևանյան բախման հետևանքով 11 տուժածները շարունակում են բուժօգնություն ստանալ. ԱՆ

Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում այս պահին շարունակում են բուժում ստանալ 11 տուժածներ. այս մասին  տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նա տեղեկացրեց, որ 11 տուժածներից 4-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձինք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մինչև ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել թիվը 51 հոգի, որոնցից 28-ը` ոստիկան են եղել: