Բավ է պառակտվել
26-06-2015 08:53

Սոչիի ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան (լուսանկարներ)v

ՌԴ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները 10.000-ական ռուբլի կվճարեն Սոչիի ջրհեղեղից տուժածներին, ինչպես նաև փոխհատուցում նրանց, ովքեր կորցրել են իրենց կարողությունը, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը։

Նա նաև հայտնել է, որ Սոչիում ձևավորված հանձնաժողովն այսօր կայցելի հեղեղված շրջաններ: 
«Հանձնաժողովը պետք է այցելի յուրաքանչյուր տուն և հասնի ջրհեղեղից տուժած յուրաքանչյուրին։ Դա չի քննարկվում։ Կատարումն անձամբ եմ վերահսկում»,- նշել է Կանդրատևը։



Հիշեցնենք, որ հինգշաբթի հեղեղումների պատճառով Ադլերի և Խոստինսկու շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Անցկացվել է զբոսաշրջիկների և բնակիչների տարհանում։



Մահացել է առնվազն մեկ մարդ։ 35-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է Ադլերի շրջանում։ Պարզվում է տղամարդու ինքնությունը և մահվան պատճառը։

Երեկ արդեն վերականգնվել է Սոչիի օդանավակայանի գործունեությունը, որը խախտվել էր եղանակային արտակարգ պայմանների պատճառով։