Բավ է պառակտվել
29-10-2015 11:53

Կրակահերթի տակ գտնվող Այգեհովտին բերքահավաք չիրականացնելու համար փոխհատուցում կտրվի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի «Ուռի հողեր» կոչվող 22,62 հեկտար խաղողի այգիներում կրակահերթի պատճառով բերքահավաք չիրականացնելու համար ու համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով` Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 16 միլիոն 10 հազար դրամ: Կառավարության կողմից կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16 մլն դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամով։