Բավ է պառակտվել
09-02-2015 11:08

Անդամահատել են պայթյունից տուժած աղջնակի ոտքի թաթը

Բժիշկները անդամահատել են փետրվարի 6-ին նռնակի պայթյունից տուժած 4-ամյա Ելենայի ձախ ոտքի թաթը: Այդ մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: «Ձախ ոտքի թաթը ծանր վնասվածք էր ստացել: Անցկացրած կոնսիլիումի արդյունքում որոշվել էր այն անդամահատել», - ասել է Չոբանյանը: Նա հավելել է, որ հետագայում երեխայի ոտքի անդամահատված մասը կպրոտեզավորեն, և նա կքայլի: Աղջնակի վիճակում նկատվել է դրական տեղաշարժ: Բժշկի խոսքով՝ նա գիտակցության է եկել: Բժիշկը նշել է, որ առողջացման և պրոտեզավորման համար անհրաժեշտ են ամիսներ: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում վնասվածքներ են ստացել 4-ամյա Ելենան և նրա տատիկի քույրը: Տուժածները հոսպիտալացվել և վիրահատվել են: