Բավ է պառակտվել
19-05-2015 08:32

Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի աչքը երեկ հեռացրել են

Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին  հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը:
Հարություն Զաքարյանը մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա՝ հույսով, որ այնտեղ կկարողանա վերականգնել աչքի տեսողությունը: «Ի դեպ, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին հարցաքննվել է շուտով ազատ արձակվել՝ պահպանելով իր՝ վկայի կարգավիճակը: Նշենք, որ իշխանության կուլիսներում շշուկներ կան, որ այս պրոցեսը կարող է հանգեցել Լիսկայի հրաժարականին»,-գրում է «Հայկական Ժամանակ»-ը: