Բավ է պառակտվել
15-01-2015 14:46

ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին

Երեւանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը իր ցավակցություն է հայտնել Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: «Այսօր, երբ Գյումրիում հողին են հանձնում Ավետիսյանների աճյունները, ԱՄՆ դեսպանության աշխատակազմը իր խորին ցավակցությունն է հղում Ավետիսյանների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: