Բավ է պառակտվել
20-10-2015 13:23

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բիզնես, տուրիստական և ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը: