Բավ է պառակտվել
29-06-2015 08:48

Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել զուսպ պահվածք. ԱՄՆ դեսպանատան

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է արել` անդրադառնալով Երևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակին: ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել հորդորով`ուղղված բոլոր կողմերին: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»: Գրառմանը ավելացված է #‎ElectricYerevan‬ հեշթեգը, որը «Ոչ թալանին» շարժման հեշթեգն է սոցցանցերում: