Բավ է պառակտվել
20-01-2015 08:34

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է հայերին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երկուշաբթի՝ հունվարի 19-ին, հայտարարություն է տարածել վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, ով վնասվածքներ էր ստացել Գյումրի քաղաքում հայ ընտանիքի վրա հարձակման ժամանակ:

«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին րոպեն մենք բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք՝ հրաշքը չկատարվեց, թեև մենք բոլորս սպասում և հավատում էինք», - նշված է դեսպանության հաղորդագրության մեջ: 

«Մենք բոլորս պետք է դաս քաղենք կատարված ողբերգությունից և անել ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Մենք կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքում կանգնած լինել, կկրեն իրենց արժանի պատիժը», - ընդգծված է հայտարարության մեջ:
Հունվարի 19-ին վախճանվեց Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկը միակն էր, ով ողջ էր մնացել Ավետիսյանների ընտանիքի վրա հարձակումից հետո: Նա ստացել կտրող-ծակող հարվածներ: Տուժած երեխային հոսպիտալացրել էին, այնուհետև տեղափոխել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն: