Բավ է պառակտվել
20-01-2015 16:33

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է Սերյոժայի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է գյումրեցի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը: