Բավ է պառակտվել
15-01-2015 16:17

Համոզված եմ, որ հանցագործը կարժանանա խստագույն պատժի. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հանդես է եկել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հայտարարությամբ:

«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում կայացել է Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը: Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել այդ ոճրագործության անմեղ զոհերի հարազատներին և մտերիմներին: Կատարվածը չի տեղավորվում ցանկացած նորմալ մարդու ուղեղում: Նմանատիպ գազանությունները չեն կարող արդարացվել: Սրանք չեն ճանաչում ոչ ազգություն, ոչ էլ պետական պատկանելություն: Դեսպանության բոլոր աշխատակիցները կիսում են այդ կորստյան ցավը Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ և սգում նրանց հետ: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական և ռուսաստանյան պատկամ մարմինները համատեղ հետաքննություն կանցկացնեն: Այն կլինի անաչառ և համապարփակ: Ես դրանում կասկած չունեմ: Ռուս-հայկական բարեկամության դարավոր պատմության ընթացքում նաև բարդ էջեր են եղել, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք ծագող դժվարությունները՝ սատարելով միմյանց: Հավատում եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ», - հայտարարել է դեսպանը դեսպանության մամլո ծառայության համաձայն: