Բավ է պառակտվել
10-02-2015 12:21

Գյումրիի ողբերգությունը համընդհանուր վիշտ է. ՌԴ դեսպան

Գյումրիի ողբերգությունը համընդհանուր վիշտ է, այսպիսի գազանությունները չունեն արդարացում, ինչպես և չունեն ազգություն կամ պետական պատկանելություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: «Դա սարսափելի ողբերգություն է: Այստեղ բարդ է գտնել որևէ խոսքեր, կատարվածը ուղղակի սարսուռ է առաջացնում: Դեսպանության բոլոր աշխատակիցները ցնցված և ապշած էին՝ տեղեկանալով կատարվածի մասին: Դա դարձավ համընդհանուր ողբերգություն, համընդհանուր վիշտ ինչպես հայ, այնպես էլ ռուսաստանյան ժողովրդի համար: Կցանկանայի ևս մեկ անգամիմ ցավակցությունը հայտնել այդ հանցագործ արարքի անմեղ զոհերի հարազատներին և մտերիմներին, բոլոր գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին», - նշել է դեսպանը: Դիվանագետը ընդգծել է, որ այդ ոճրագործությունը «չի տեղավորվում ցանկացած նորմալ մարդու գիտակցության մեջ»: «Մենք՝ ՌԴ քաղաքացիներս, կիսում ենք Գյումրիի բնակիչների, եղբայրական հայ ժողովրդի կորստյան վիշտը և վշտում ենք նրանց հետ միասին: Հայկական և ռուսական պատկամ մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Իհարկե, այն պետք է լինի օբյեկտիվ և համապարփակ: Ես համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ», - հայտարարել է Վոլինկինը: Դեսպանը նշել է, որ բազմադարյան հայ-ռուսաստանյան հարաբերություններում «եղել են բարդ էջեր, սակայն մենք մշտապես հաղթահարել ենք առաջացած բարդությունները համատեղ ուժերով՝ աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ այսպես կլինի նաև այս անգամ»: