Բավ է պառակտվել
29-10-2014 12:23

Գերմանիայի դեսպանը հույսով է, որ Թուրքիան կմտածի Հայոց ցեղասպանության մասին

Մենք հույս ունենք, որ Թուրքիան մոտակա տարիներին կմտածի Հայոց ցեղասպանության հարցի մասին: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ մորելը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհանգստացնող չէ՞ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դիվանագետի խոսքով՝ փոքր միջոցառումների կողքին իրենք ուզում են, առաջին հերթին, հարգել Առաջին աշխարհամարտի հայ զոհերի հիշատակը: «Բայց այդ միջոցառումների միջոցով մենք ուզում ենք նաեւ նայել ապագային ու ցույց տալ, որ հին թշնամությունը հաղթահարելու հնարավորություն կա»,-նշել է Մորելը: Նա հավելել է, որ Առաջին աշխարհամարտը Եվրոպայում ավարտվել է, բայց դա եւս մեծ ջանքեր է պահանջել, ուժեղ դիմադրություն է եղել: «Իհարկե, պետք է ներողություն խնդրել, հաշտեցման ուղիներ գտնել: Պետք է նկատել, որ թուրք հասարակության մեջ որոշակի առաջընթաց կա: Այսինքն կարելի է ասել, որ առաջընթացը հույս կա»,-ընդգծել է դեսպան Մորելը: