Բավ է պառակտվել
16-01-2015 16:14

Խորապես ցնցված եմ անմեղ մարդկանց սպանություններից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր՝ հունվարի 16-ին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեսպանը նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից եւ լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության եւ պատժի: Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաեւ, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետեւողական են լինելու այս հարցում: Նախարարն էլ իր հերթին անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության եւ ժողովրդավարական արժեքների պահպանման գործում: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբեւեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: