Բավ է պառակտվել
03-11-2015 14:23

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո 11 հայ վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել

Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո 11 հայ վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին ասել է շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը.  «8 մարդ զոհվել է, 48-ը վիրավորվել են։ 33 մարդ հոսպիտալացվել է, իսկ մյուսները ամբուլատոր օգնություն են ստացել եւ գնացել։ 11 հոգի վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է Ավանեսյանը։ Մարզի ղեկավարության տվյալներով՝ 17 մարդ հոսպիտալացվել է Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, 13 մարդ՝ Կիրեեւսկի Կենտրոնական մարզային հիվանդանոց, երեքը տեղափոխվել են Նովոմոսկովսկի քաղաքային հիվանդանոց, մեկ մարդ ամբուլատոր բուժում է ստացել։ 20 վիրավոր գտնվում է Ուզլովայա քաղաքի ժամանակավոր տեղակայման կետում, 4 մարդ էլ հարազատների մոտ։