Բավ է պառակտվել
24-04-2015 13:07

Ծիծեռնակաբերդի այցելուներին բաժանվում են անմոռուկներ (լուսանկարներ)

Քիչ առաջ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների պաշտոնական մասի արարողությունից հետո թույլատրվեց ժողովրդի մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Երթի մեջ եղած ՀՀ քաղաքացիներին, օտար հյուրերին բաժանվում են հայ դպրոցականների պատրաստած անմոռուկները: 
Հայկական սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող մեր հայրենակիցները շատ դեպքերում գալիս են ըստ «համայնքային պատկանելության»` լիբանանահայերը իրար հետ, պարսկահայերը՝ իրար: