Բավ է պառակտվել
03-07-2015 09:13

Մոսկվայում և Պետերբուրգում տարհանում են Սամվել Կարապետյանին պատկանող առևտրի կենտրոնները

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տարհանում են գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՌԻՕ» առևտրի կենտրոնների այցելուներին և անձնակազմին, այնտեղ գտնվող պայթուցիկ սարքերի վերաբերյալ զանգերի պատճառով: «Հեռախսազանգեր են ստացվել Մոսկվայում գտնվող 4, Պետերբորգում մեկ «ՌԻՕ»-ների ականապատման մասին»,- ասել է աղբյուրը: Նշվում է, որ ականապատված է նաև Պետերբորգում գտնվող ևս մեկ «ՌԻՕ» «Պատկերասրահ»: Հստակեցվել է, որ Պետերբուրգում արդեն տարհանված է մեկ առևտրի կենտրոն: Մոսկվայում, ներկա պահին շարունակվում է «ՌԻՕ» առևտրի կենտրոնների տարհանումը: