Բավ է պառակտվել
25-11-2015 11:04

Սու-24-ի կործանումը Թուրքիայի կողմից աշխարհաքաղաքական քայլ էր.Ս.Թանկյան.

Լեգենդար System of a Down ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ռուսական Սու-24 ռմբակոծչի կործանումը Թուրքիայի կողմից աշխարհաքաղաքական քայլ էր: « Թուրքիայի տարածք ներխուժելու 17վայրկյաններ և ռուսական կործանիչը ռմբակոծված է: Որքան ժամանակ է դա տևել և ինչու է ինքնաթիռը ընկել Սիրիայի տարածք: Դա Էրդողանի կողմից մտածված ակնհայտ թակարդ է, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի և արևմտյան  դաշնակիցների միջև սեպ խրելու նպատակով »,-  գրել է Թանկյանը: Ըստ նրա, Ռուսաստանը ռմբակոծելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թուրքմենական ընդդիմադիրների տարածքները  ճնշում է գործել Թուրքիայի վրա: «Իհարկե, Ռուսաստանը դա չի հանդուրժի այս և չպետք էլ չի: մամուլի հոդվածները վկայում են, որ ՆԱՏՕ-ի դեսպանները  քննադատական էին Թուրքիայի գործողությունների նկատմամբ,  կարծելով,  որ ռմբակոծիչը պետք էր ուղեկցել  Թուրքիայի տարածքից », - գրել է Թանգյանը: Նրա կարծիքով Էրդողանը պետք է հեռանա, հակառակ դեպքում Թուրքիան հարկադրված կլինի դուրս գալ ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Նոյեմբերի 24-ին Սու-24 ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրք- Սիրիական սահմանի վրա: Անձնակազմը կատապուլտվել է, նրանց հետագա ճակատագիրը պարզվում է: Թուրքիայում, միջադեպը բացատրվում էր նրանով, որ ռուսական օդանավը խախտել է օդային տարածքը: Ընդ որում, պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ, ըստ օբյեկտիվ մոնիտորինգի ռուսական ինքնաթիռը թռչում էր Սիրիայի տարածքում: Սեպտեմբերի 30-ից, նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով ՌԴ սկսել էր Սիրիայում թիրախային հարվածներ հասցնել Իսլամական պետություն  և  Ջաբխադ ան-Նուսրա օբեկտների ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում, օդային տիեզերական ուժերը կատարել են ավելի քան 2 հազար մարտական թռիչք, ոչնչացնելով մի քանի հարյուր զինյալների և շուրջ 3 հազար ահաբեկիչական օբյեկտներ: