Բավ է պառակտվել
04-03-2014 19:31

Ադրբեջանում գերի ընկած ծերունին վերադարձվել է Հայաստանին. ՊՆ

Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանն այսօր վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր փառահեղ հետախույզը Հայաստանում է»,–ասաց խոսնակը։ Վերջինիս խոսքով՝ դա տեղի է ունեցել Իջևանի սահմանին, որտեղ տեղի է ունենում գերիների փոխանակման գործընթացը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը ներկա է եղել։ Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջայանը հունվարի 28-ին պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ ադրբեջանցիները նրան «դիվերսանտ» են համարել։