Բավ է պառակտվել
11-02-2015 11:22

Հայ աշակերտները 1.5 մլն անմոռուկ կպատրաստեն և ապրիլի 24-ին կբաժանվեն Ծիծեռնակաբերդում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը։ Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում: Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է՝ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին: 

Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են նաև նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպական այլ հարցեր: