Բավ է պառակտվել
24-07-2015 11:30

Սահմանադրական բարեփոխումների դրույթները ենթակա են քննարկման. Դավիթ Հարությունյան

Ինչպես և նշվում է, սահմանադրական փոփոխությունների որևէ դրույթ դոգմա չէ և ենթակա է քաղաքական ուժերի հետ քննարկման:Այս մասին այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ 
«Պատրաստ ենք ցանկացած դրույթի վերաբերյալ քննարկման, պայմանով, որ այն պետք է լինի փաստարկված: Այսինքն` պետք է ներկայացվեն թե՛ փաստարկներ, թե՛ հակափաստարկներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: 
Նա նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակված նախագծի վերաբերյալ ստացել է առաջարկություններ տարբեր քաղաքական ուժերից: