Բավ է պառակտվել
15-09-2017 10:23

ՀՀ ոստիկանությունը պարզել է Երևանի կենտրոնում կատարված սպանության կասկածյալների ինքնությունը

 

ՀՀ ոստիկանությունը պարզել է նախօրեին Երևանի կենտրոնում կատարված հանցագործության կասկածյալների ինքնությունը:
Սեպտեմբերի 14-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ էին հնչել: Պարզվել էր, որ Հանրապետության 48 հասցեով գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ ժամը 13:30-ի սահմաններում հնչած կրակոցների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը ստացված վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել են « AK 74» ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ և փամփուշտներ:
«Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը: Դրանք են՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: