Բավ է պառակտվել
19-04-2017 12:55

Полиция Армении объявила в розыск российского военнослужащего в качестве без вести пропавшего

 

ՀՀ Ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 18-ին, ժամը 11.10-ի սահմաններում Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1982 թ. ծնված ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին՝ ժամը 9.30 –ի սահմաններում զորամասից դուրս է եկել գնումների, և այլևս չի վերադարձել:
Ոստիկանությունում հայտնել են Լոշմանովի արտաքին տվյալները. հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքի, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարներով»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։