Բավ է պառակտվել
03-02-2015 15:44

Պերմյակովին չի կարելի «տալ» ՀՀ արդարադատությանը. քաղաքագետ

Զինվորին հայկական կողմին «տալ» չի կարելի, քանի որ նրա կողմից գործած առաջին հանցագործությունը՝ դասալիքությունը, առնչվում է ՌԴ օրենսդրությանը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղական արդարադատությանը կհանձնեն Հայաստանում սպանության մեջ մեղադրվող զինծառայող Պերմյակովին: «Սակայն դատավարությունը կանցնի Հայաստանում՝ մեր ռազմաբազայի տարածքում: Այնբացկլինի հայկական մամուլի և հանրության համար, նույնիսկ խոստացել են դատավարությունը հեռարձակել դատարանի շենքից դուրս: Նրան պաշտպանելու ոչ մի ցանկություն չկա: Օրինակ՝ ես նրան իմ սեփական ձեռքերով կտոր-կտոր կանեի, և հազիվ թե Ռուսաստանում գտնվի նրան համակրող մեկը», - հայտարարել է Զատուլինը: Նրա խոսքով՝ մեկ այլ հարց է այն փաստը, որ չարժեր չափազանց ձգձգել հայ ժողովրդին ուղղված ցավակցության և դիվանագիտական քայլերի արտահայտումը: «Սակայն ես կասկած չունեմ, որ Պերմյակովի պատիժը հնարավորինս խիստ կլինի: Այն պայմաններում, երբ Հայաստանում արևմտամետ վերնախավիներկայացուցիչները ամբողջ ուժերով փորձում են ժողովրդին Ռուսաստանի հանդեպ անվստահություն ներշնչել, չի կարելի նրանց մեզ վատաբանելու ավելորդ առիթ տալ», - հավելել է նա: