Բավ է պառակտվել
27-11-2014 14:06

ԵՏՄ պետությունները պետք է բաց երկնքի քաղաքականություն իրականացնեն միմյանց նկատմամբ.մասնագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը հայտարերց, որ բաց երկնքի քաղաքականության հետեւանքով Հայաստանը կորցրեց իր ավիացիան:
Նրա խոսքով՝ բաց երկնքի քաղաքականությունը պահանջում է համաչափություն. դրա շուրջ մի քանի երկրներ են պայմանավորվածություն ձեռք բերում: Օրինակ, Եվրամիությունը բաց երկնքի քաղաքականություն իրականացնում է 10 տարվա ընթացքում: «Վրաստանը այդ ուղիով էր ընթանում 5 տարվա ընթացքում, փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից: Եթե հայտարարում ես բաց երկնքի քաղաքականության մասին, ապա պետք է բանակցություններ վարես գոնե մի քանի երկրների հետ», - նշեց ՔԱՊՎ-ի նախկին պետը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը պետք է բաց երկնքի քաղաքականություն իրականացնեն միմյանց նկատմամբ: «Սակայն Ռուսաստանը երբեք դա մեզ թույլ չի տա, հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում: Սա արդեն ստրկություն է. առավել հզոր Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում, իսկ վերջինս մեր նկատմամբ, եւ ամեն ինչ խլում է մեզնից», - ընդգծեց Պետրոսյանը՝ հավելելով, որ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանին ամենամոտը Ռուսաստանն էր, իսկ վերջինս «օգտվեց այդ քաղաքականությունից»: