Բավ է պառակտվել
28-07-2016 09:39

Արսինե Խանջյանին ոստիկաններն ազատ են արձակել

Նախօրեին ոստիկանության կողմից բերման ենթարկված,Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանի կինը՝ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն արդեն ազատ է արձակվել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Թյուրիմացություն է եղել, այո, նա տարվել է ոստիկանություն, շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, որևէ խնդիր չկա, այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ Խանջյանը մասնակցել է վերջին օրերին Երևանում անցկացված հանրահավաքներին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի, որը հուլիսի 17-ին գրավել էր Խորենացու փողոցի վրա գտնվող ՊՊԾ գունդը: