Բավ է պառակտվել
02-07-2015 10:19

Բաղրամյան պողոտայից հեռացվել են ջրցան ու զրահապատ մեքենաները

Բաղրամյան պողոտայից հեռացվել է ոստիկանական տեխնիկան՝ ջրցան և զրահապատ մեքենաները: Այժմ այնտեղ կանգնած է ոստիկանական երեք մեքենա: «Այսօր այսպես է նպատակահարմար»,-լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ հանվեց ոստիկանական տեխնիկան, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է վաղը բերվի, նա ասաց. «Վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով չի բացառվում այլ քայլերի գնանք: Յուրաքանչյուր օր առանձանահատուկ մոտեցում ունի»:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը: