Բավ է պառակտվել
02-03-2015 12:22

Ոստիկանությունը կազմել է Նեմցովին սպանողի դիմանկարը

Բորիս Նեմցովի ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի և սպանության պատահական վկա Վիկտոր Մ.-ի կողմից տված ցուցմունքների հիման վրա քննիչներին հաջողվել է կազմել քաղաքական գործչի ուղղությամբ հրազենային կրակոցներ արձակած անձի դիմանկարը: Այդ տվյալների համաձայն իրավապահները փնտրում են սովորական կազմվածքով, 170–175 սմ հասակով, մուգ մազերով և կարճ սանրվածքով մի տղամարդու: Նրա հագին կար կապույտ ջինսե տաբատ և շագանակագույն սվիտեր: Քննությունը պարզել է, որ մարդասպանի արտաքինը ավելի հստակ նկատել է Վիկտոր Մ.-ն, ով այդ պահին քայլում էր կամրջով՝ Նեմցովից և նրա ընկերուհուց 80 մետր հեռավորության վրա: Այնուամենայնիվ քննիչները մտադիր են ևս մեկ անգամ զրուցել Աննա Դուրիցկայայի հետ, քանի որ նա հանդիսանում է սպանության ուղիղ վկան և ականատեսը: Հայտնի է, որ աղջիկը հրաժարվել է վկաների պաշտպանության ծրագրից: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովը: