Բավ է պառակտվել
31-07-2016 14:54

Ոստիկանությունը հայտնում է ՊՊԾ գնդի գրավված շենքում ևս մեկ անդամի վիրավորման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս է բերվել «Սասնա ծռեր» խմբավորման ևս մեկ վիրավոր անդամ:

«Այսօր ժամը 9:30-ի սահմանում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել», - Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքի զավթելու օրվանից հետո երկու շաբաթվա մե, տարբեր տյալներով, վիրավորել է զինված խմբի անդամներից վեցից ինը մարդ: