Բավ է պառակտվել
23-04-2016 08:54

Ոստիկանությունը ցրել է Երևանում անցկացված ցույցը

Նախօրեին ու երեկոյան Երևանի կենտրոնում անցկացված երթի մասնակիցները պահանջել են իշխանություններից Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չստորագրել, սակայն ոստիկանությունն ակցիան անօրինական է անվանել և թույլ չի տվել գնալ դեպի նախագահի նստավայր։
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպիչները պահանջել են ոչ մի փաստաթուղթ չստորագրել Ղարաբաղի վերաբերյալ և պահպանել ստատուս քվոն։ Բացի այդ` նրանք պահանջել են Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին 30 հազար դոլարի չափով շուտափույթ օգնություն տրամադրել։
Պահանջների ցուցակում եղել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը, այդ թվում` պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, Հայաստանի գլխավոր շտաբի պետի։
Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին ասել է, որ ցույցն անօրինական է և ոստիկանությունը թույլ չի տալիս երթ անցկացնել դեպի նախագահի նստավայր։ Դրա փոխարեն նա առաջարկել է ընտրել ոչ մեծ խումբ, որը ոստիկանության ուղեկցությամբ կարող է հասնել նախագահի նստավայր և ներկայացնել իրենց պահանջները։
Սակայն ցուցարարները շարժվել են նստավայրի ուղղությամբ և Բաղրամյան պողոտայի սկզբում կանգնեցվել ոստիկանության շարասյան կողմից։ Երթևեկելի մասն ազատելու մասին վերջնագրից հետո ոստիկանությունը սկսել է ցրել ցույցը։
Ակտիվիստների մի մասը բերման է ենթարկվել, երթևեկելի մասը բացվել է։