Բավ է պառակտվել
12-01-2015 14:43

Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվողին որոնում են

Ոստիկանությունը որոնում է Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին: Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է: