Բավ է պառակտվել
29-07-2016 18:36

Վիրավորների թիվն ավելանում է, կրակոցները չեն դադարում

Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներով տեղեկացնել, թե ինչ է կատարվում դեպքի վայրում։

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը, ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը», —գրել է Աշոտ Ահարոնյանը։

Նրա տեղեկացմամբ, վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: