Բավ է պառակտվել
29-07-2016 20:19

Հայտնի են ՊՊԾ-ից հիվանդանոց տեղափոխված զինված խմբի վիրավոր անդամների անունները

Հայտնի են ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված անձանց անուններ։

«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», – Facebook սոցցանցի իր էջում հաղորդում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել է, որ իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը։