Բավ է պառակտվել
29-06-2015 11:31

Բաղրամյան պողոտայում ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Բաղրամյան պողոտա է այցելել ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը և հայտարարել, որ պողոտայում երեկ, հունիսի 28-ին ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում քննիչը որոշել է առգրավել «Սանիտեք» կազմակերպության աղբամանները: «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չխոչընդոտել իրականացվող քննչական գործողությանը»,-դիմելով քաղաքացիներին, հայտարարեց Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած հաղորդման հիման վրա և առայժմ գործի շրջանակներում մեղադրյալ չկա: