Բավ է պառակտվել
29-10-2014 16:50

Մոսկվայի ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում բերման է ենթարկել 27.000 ներգաղթյալի

Մոսկվայի ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում ստուգման նպատակով ոստիկանություն է տարել 27 հազար արտասահմանցու, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը: 
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությունը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը «Ներգաղթյալ - 2014» օպերատիվ-պրոֆիլակտիկ գործողությունն է իրականացնում: 
Արտասահմանցիներին բերման են ենթարկել անձը պարզելու, Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականությունը ստուգելու և ավելի վաղ կատարած հանցագործությունների մեջ ներգրավվածությունը պարզելու համար, նշել են գերատեսչությունում: 
Վարչական պատասխանատվության է ենթարկվել 7 հազարից ավելի մարդ: Բացի այդ, հարուցվել է 129 քրեական գործ անօրինական ներգաղթի կազմակերպման մասին: 
126 անձանց նկատմամբ կայացվել է երկրի սահմաններից արտաքսելու մասին որոշում, իսկ 837 արտասահմանցու հանձնարարվել է ինքնուրույն հեռանալ: