Բավ է պառակտվել
16-01-2015 17:47

ՀՀ ոստիկանությունը կոպտորեն խախտել է Սահմանադրությունը. Նախախորհրդարան

Հայաստանի Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվել է.
«Ազատության հրապարակում Նախախորհրդարանի կողմից կազմակերպված հավաքին խոչընդոտելու նպատակով 2015 թվականի հունվարի 15-ին՝ երեկոյան, Հայաստանի ոստիկանությունը՝ կոպտորեն խախտելով Սահմանադրությունը և հավաքների ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը բերմանեն ենթարկել հավաքի մասնակիցներին: Բացարձակ անօրենությունը կոծկելու նպատակով ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել սուտ և անհեթեթ արդարացում, ըստ որի կասկածներ են եղել, որ հավաքի մասնակիցները իրենց մոտ զենք և զինամթերք ունեն: Բնականաբար նմանատիպ տեղեկություններ լսելիս՝ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ խոսք է գնում մարտական զենքի մասին: Իրականում բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը՝ Կարո Եղնուկյանը և Գագիկ Սարուխանյանը իրենց մոտ գազային ատրճանակներ են ունեցել, որոնք չեն համարվում մարտական զենք և բացառապես ինքնապաշտպանության համար են նախատեսված: 
Միևնույն ժամանակ նրանց բերման ենթարկելով՝ ոստիկանները, հաստատ տեղյակ լինելով նմանատիպ զենքի առկայության մասին, չեն փորձել այն բռնագրավել: Գագիկ Սարուխանյանի դեպքում այդ հնարավոր է դարձել, երբ նրան բերման էին ենթարկում, իսկ Կարո Եղնուկյանի դեպքում միայն ոստիկանությանը, երբ նա անձամբ մի քանի անգամ հայտարարել է այն մասին, որ իրեն մոտ գազային ատրճանակ կա, իսկ այնուհետև իր կամքով հանձնել է այն ոստիկաններին: Ակցիայի մյուս մասնակիցները իրենց մոտ որևէ զենք կամ զինամթերք չեն ունեցել: