Բավ է պառակտվել
23-05-2016 16:22

2016թ.–ին Հայաստանում ՃՏՊ–ների քանակը նվազել է.Ոստիկանություն

ՃՏՊ–ների քանակից նվազմանը զուգահեռ` նվազել է նաև տուժածներ թիվը։ Այս մասին հայտնեց Հայաստանի ոստիկանության փոխոստիկանապետը

Հայաստանում 2016 թվականի չորսուկես ամսում ՃՏՊ-ների թիվը զգալիորեն նվազել է անցած տարվա ցուցանիշների համեմատ, մայիսի 23-ին խորհրդարանում 2015թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը

«Այս տարի գրանցվել է ճանապարհատրանսպորտային 937 պատահար` անցած տարվա 1118-ի դիմաց»,- ասաց Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ նշված ժամանակահատվածում վազել է նաև ՃՏՊ-ի հետևանքով մահացած և տուժած անձանց թիվը։ Եթե անցած տարի մինչև մայիսի 15-ը գրանցվել էր մահվան 88 դեպք, իսկ տուժածների թիվը 1337 էր եղել, ապա այս տարի մահացել է 78, տուժել` 1332 մարդ։

Եղիազարյանը հայտնեց նաև, որ տվյալ պահին հանրապետությունում գործում է 179 արագաչափ, որոնցից 102-ը` Երևանում։ Սարքերի միջոցով վերահսկվում են Երևանի խաչմերուկներից 114-ն ու 4 փողոցի տարբեր հատվածները։