Բավ է պառակտվել
27-07-2016 13:31

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ ՊՊԾ գնդի շենքի զավթման մասին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երևանում պարեկապահակային գնդի շենքի զավթման մասին։

Տեսանյութում խոսվում է զավթման և հետագա իրադարձությունների մասին, ինչպես նաև առաջին անգամ հրապարակվում են խմբի բոլոր անդամների անունները։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։