Բավ է պառակտվել
01-11-2013 16:46

«Իրավունք». Ոստիկանությունը սկսել է իրականացնել սոցիալական ցանցերի մոնիթորինգ

«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.«Ըստ վստահելի աղբյուրների` ոստիկանությունը վերջերս սկսել է իրականացնել սոցցանցերի մոնիթորինգ` նպատակ ունենալով բացահայտել այն կառույցներին, որոնք վճարովի հիմունքներով վարձում են երիտասարդների և դեռահասների` պատվերով այս կամ այն քաղաքական գործչին կամ բիզնեսմենին հայհոյանքների տարափի տակ թողնելու համար:

«Իրավունքի» աղբյուրների վկայությամբ` արդեն որոշակի բացահայտումներ արվել են, և հարցաքննության են կանչվել համակարգչահեններ «Սիվիլիթասից», «Ժառանգությունից» և ՀԱԿ-ից: