Բավ է պառակտվել
19-01-2015 16:28

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ

Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ մամուլում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ: Ոստիկանության մամլո ծառայությունում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ հունվարի 17-ին Գյումրիում բերման են ենթարկվել ռուս սահմանապահները: Չնայած նրան, որ մենք հերքել ենք տվյալ տեղեկւթյունները, հավելյալ տեղեկացնում ենք, որ հրապարակված տեղեկության կապակցությամբ նշանակվել է ծառայողական հետաքննություն: Գյումրի քաղաքի ոստիկանության պահակային ծառայության սպայական բաժանմունքի աշխատակիցներից երկուսը ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են երկու սպաների, ովքեր զրուցել են տեղի բնակիչների հետ: Ոտիկանները մոտեցել են նրանց, ներկայացել են և հետաքրքրվել, արդյոք որևէ խնդիր է առաջացել: Սակայն սպաները և բնակիչները հայտնել են, որ որևէ խնդիր չկա, և իրենք պարզապես զրուցում են: 
Ոստիկանները առաջարկել են ճանապարհել սպաներին մինչև իրենց բնակության վայրը: Սպաները համաձայնվել են, և ոստիկանության շախատակիցները ճանապարհել են նրանց ծառայողական մեքենայով: Վերը նշվածի մասին չի տեղեկացվել, քանի որ որևէ պատահար տեղի չի ունեցել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել»: