Բավ է պառակտվել
04-07-2015 17:24

Թույլ չտաք, որ ինչ-որ մարդիկ ձեզ օգտագործեն. Աշոտ Ահարոնյան

Այսօր Բաղրամյան պողոտա էր եկել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով հավաքված ցուցարարներին հորդորեց զգուշանալ սադրանքներից և ուշադիր լինել: «Ժամը մեկ ինչ-որ բան է փոխվելու: Այստեղ կոչեր են հնչում, երբ ասում են` եկեք բարիկադներն առաջ տանենք, վրաններ տեղադրենք: Տղերք, թույլ չտաք, որ ինչ-որ մարդիկ ձեզ օգտագործեն: Կան մարդիկ, որոնք գիտեն որոշ տեխնոլոգիաներ, քանի որ հավաքներին մասնակցելու փորձ ունեն և դա կիրականացնեն ձեր միջոցով: Ես անուններ չեմ տա, դուք դեմքով կճանաչեք իրենց, անգամ անչափահասը նրանց կճանաչի: Ոստիկանությունը հետագայում ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, թե ովքեր են նրանք»: Նա կոչ է արեց նաև հանել աղբամանները. «Տեսնում եք, որ մենք ջրցան մեքենաները հետ ենք տարել, չկան ոստիկանական զորքեր: Դրա համար աղբամանների առկայությունն այլևս անիմաստ է»: