Բավ է պառակտվել
27-06-2015 10:05

Պարզվել է Երևանում հավաքին զենքով մասնակցի ինքնությունը

Այսօր ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ռոստոմյան: Ըստ աղբյուրի, ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: