Բավ է պառակտվել
31-10-2014 14:01

Ոստիկանը քաղաքացու բնակարանը գրավադրել է բանկում, իսկ բանկն այն աճուրդի է հանել

Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում:

Բանկից վերցված գումարները, նաև հետագայում իր կողմից ոստիկանության աշխատակցին տրված գումարները նրա կողմից բանկին չվճարելու հետևանքով բանկն աճուրդի է հանել հիշյալ բնակարանը, որի արդյունքում իրեն պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն: