Բավ է պառակտվել
18-12-2014 11:51

Ոստիկանները ծեծել են կալանավորին

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրվել է բռնություն, այնուհետեւ ենթարկվել է խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի պատճառով ձերբակալվածներին պահելու վայրի (ՁՊՎ) խցում տեղավորվելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՁՊՎ-ի հերթապահի կողմից: Կատարվում է նախաքննություն: